Խորհրդարանն այսուհետ օժտված է Սահմանադրական մարմիններ ձեւավորելու ընդլայնված կարեւորագույն գործառույթով՝ Վճռաբեկ դատարան, Բարձրագույն դատական խորհուրդ, որոնք կազմավորվելու են ձեր անմիջական մասնակցությամբ: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում իր ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, դա ժողովրդական եւ ժողովրդավարական բարձրագույն վստահությունն է, որը տրված է անկախ եւ պրոֆեսիանալ դատական իշխանություն ձեւավորելու համար:
«Դուք կրելու եք այդ մարմինների գործունեության թե դրական, թե բացասական արդյունքները: Ես պատկերացնում եմ նաեւ կուռ եւ համագործակցող ուժեղ ու պատասխանատվությունից չխուսափող իրավապահ համակարգ, որի զարգացմանը նպաստելը յուրաքնաչյուրիս պարտքն է: Միայն նման համակարգը է թույլ տալու իրենց ուժեղ ու ապահով զգալու յուրաքանչյուրը: Այդ համակարգի զարգացման գործընթացում դուք ձեր վերահսկողական եւ զսոպղական գործառույթներով առանցքյաին դեր եք կատարելու:
Գլխավոր դատախազի եւ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն: Այս կերպ դուք ուղղակի կամ միջնավորված մասնակցելու եք իրավապաշտպան համակարգի կատարելագործմանը: Յուրաքանչյուր պատգամավորի հետեւողականությունը պետք է հանգեցնեն նրան, որ այդ համակարգի թափանցիկությունը հասնի սովորույթի մակարդակի, դառնա աշխատաոճ: Համոզված եմ, որ դուք դա գիտակցում եք»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:











