Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածուներն են ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովն ու «Ծառուկյան» դաշինքից՝ Միքայել Մելքումյանը:

Այսօր՝ մայիսի 18-ին, նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ՀՀԿ-ական թեկնածուներին ներկայացրել է «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ առաջադրեց Միքայել Մելքումյանի թեկնածությունը:

Նշենք, որ ի տարբերություն նախորդ գումարման ԱԺ-ի՝ 6-րդ գումարման խորհրդարանն ունենալու է 3 փոխխոսնակ: