Գյումրի քաղաքի 30-ամյա բնակիչ Դավիթ Ղազարյանը հունիսի 5-ին տնից դուրս է եկել եւ չի վերադարձել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության կայքէջից։

Դավիթ Ղազարյանը ոստիկանության Մուշի բաժնի կողմից որոնվում է որպես անհայտ կորած։ Նա հունիսի 5-ին տնից դուրս է եկել ու չի վերադարձել։ Տեղեկություն ունեցողները կարող են դիմել Մուշի կամ ոստիկանության մոտակա բաժին։