Մայիսի 31–ին ոստիկանության Սեւանի բաժին բերման է ենթարկվել 36 –ամյա Մհեր Հայրումյանը, որը կասկածվում է 2 միլիոն դրամ հափշտակելու մեջ։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ոստիկանության պաշտոնական կայքէջից։
Մայիսի 31-ին Արցախի Ասկերանի ոստիկանության բաժնից Հայաստանի ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտի քաղաքացիներից մեկի մեքենայից հափշտակել են 2 միլիոն դրամ։ Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է կասկածյալ 36–ամյա Արմեն Հայրումյանը, որը բերման է ենթարկվել եւ հայտնել է, որ գողոնը թողել է Ստեփանակերտում։ Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։











