Համացանցում հրապարակվել է Իրանում ահաբեկիչների հարձակման տեսագրությունը։
Հունիսի 7-ի առավոտյան ահաբեկիչների երկու խմբեր հարձակվել են Իրանի խորհրդարանի շենքի եւ Թեհրանում իմամ Խոմեյնիի դամբարանի վրա։ Ահաբեկչությունների հետեւանքով 17 մարդ է զոհվել, եւս 43-ը վիրավորվել է։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը՝ Իրանին սպառնալով նոր հարձակումներով։











