Top Gear-ի նախկին հաղորդավար Ռիչարդ Համոնդը նոր հաղորդման՝ Amazon show-ի նկարահանումների ժամանակ վթարի է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել Շվեյցարիայում:

47-ամյա շոումենին հասցրել են դուրս բերել 2 մլն ֆունտ արժողությամբ Rimac մեքենայից ու հիվանդանոց տեղափոխել: Ավտոմեքենան այրվել է: Այս մասին հաղորդում է Guardian-ը:

Համոնդի ներկայացուցիչները հայտնել են, որ չնայած լուրջ վթարին՝ հաղորդավարը ծանր վնասվածքներ չի ստացել: «Ռիչարդը գիտակցության մեջ էր, խոսում էր»,- նշել է շոուի անձնակազմի անդամներից մեկը: