Մերձմոսկվայի Կրատովո ավանում անցորդների ուղղությամբ կրակ բացած տղամարդուն ձերբակալելու հատուկ գործողության ընթացքում իրավապահներից մեկը թեթեւ վիրավորում է ստացել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները:

Ռոսգվարդիայի մարտիկներն ու ոստիկանները գրոհել են տունը, որտեղ թաքնվում է հրաձիգը: Գործողությունը շարունակվում է: Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը կրակում է ոստիկանների ուղղությամբ, մի քանի պայթուցիկ է պայթեցրել, բայց դրանք նռնակներ չեն:

Մինչ այդ լրատվամիջոցները հաղորդել էին, որ հրաձիգը փախել է տնից ու թաքնվել անտառում:

Տղամարդն իր տան պատուհանից կրակ էր բացել անցորդների ուղղությամբ: Տարբեր տվյալներով՝ 3-4 մարդ է մահացել: