Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից պարբերաբար տարածվող հաղորդագրություններն առ այն, թե իբր հայկական բանակի ստորաբաժանումները հրդեհել են Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ, Բայրամլար եւ Քենգերլի բնակավայրերին մոտակա տարածքները, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Պաշտպանության նախարարությունը:
«Սա սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք է:
Դեռ ավելին, Ադրբեջանում արդեն ավարտվել է բերքահավաքը եւ հենց իրենք են վառում իրենց ցանքատարածքները, ինչի արդյունքում կրակը շատ հաճախ տարածվում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի չեզոք գոտում»,-ասված է հաղորդագրության մեջ:











