Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը համընկել էր հոր՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա հետ, որի կապակցությամբ արարողությունից անմիջապես հետո Տարոն Մարգարյանը բարձրաստիճան այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց քաղաքային պանթեոն։ Արարողությունից հետո Տարոն Մարգարյանին NEWS.am-ը հարցեր է ուղղել նրա ընդդիմախոսների քննադատությունների, ինչպես նաեւ «Ելք» դաշինքի բարձրաձայնած «հուսահատության գազելներից», «մահաբեր վերելակներից» հնարավոր ելքերի մասին։
Պարոն Մարգարյան, «Ելք» դաշինքը Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում բակերում հայտարարում էր, որ Տարոն Մարգարյանի ստեղծած հուսահատության գազելներից ու մահաբեր վերելակներից ելք կա։ Այդ հայտարարություններից ի՞նչ հետեւություն եք արել եւ պատրաստվո՞ւմ եք հուսահատության գազելներից ու մահաբեր վերելակներից փրկել Երեւանի բնակիչներին։
Եթե Դուք լավ հետեւեիք իմ քարոզարաշվի ընթացքին, կտեսնեիք ամբողջ պատասխանները, մենք արդեն մի քանի տարի է՝ խոսում ենք այդ խնդիրների մասին եւ մշակել ենք շատ խնդիրների լուծումներ եւ այդ լուծումները նախընտրական ծրագրում հստակ գերակա խնդիր է մեզ համար թե տրանսպորտի, թե վերելակների խնդրի հետ կապված։ Ինձ թվում է՝ պետք է համբերենք եւ փորձենք այդ խնդիրները միասնական, իրար չխանգարելով լուծել։
Առաջիկա հինգ տարվա ընթացքում քաղաքացիները ելք կտեսնե՞ն հատկապես հուսահատության գազելներից ։
Եթե դուք խոսում եք վերջին 4–5 ամսվա ելքի մասին, մենք խոսում ենք այս ամենի մասին 2–3 տարի շարունակ, գործնական քայլեր ենք կատարել, ոչ թե մենակ խոսքերով, այլ հստակ գործնական քայլեր, իսկ նման բարեփոխումների համար անհրաժեշտ է ժամանակ եւ այդ ժամանակին արդեն հասել ենք, որ արդեն մեր քաղաքացիները ...
Քանի՞ տարվա մասին է խոսքը, տրանսպորտի հարցը, վերլակների հարցը քանի՞ տարի հետո է լուծվելու, որ մարդիկ չզոհվեն։
Մեզ համար գերակա խնդիրը լուծումներից առաջ, շատ բարեփոխումներ հանրային քննարկման ենք դնելու, անպայման մասնակից կլինեք այդ քննարկմանը։
Ազգային ժողովն օրերս ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը, ըստ այդմ պայքար է սկսվելու բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացված լինելու դեմ, քննության են ենթարկվելու պաշտոնյաների հայտարարագրերը, ձեռք բերած միլիոնների աղբյուրները։ Ձեր հարստության վերաբերյալ եւս բազմիցս հարցեր են հնչել, թե պետական պաշտոն զբաղեցնելով՝ որտեղից եք այդ միլիոնները կուտակել։ Մտավախություն ունե՞ք, որ Դուք հանձնաժողովի թիրախում կհայտնվեք։
Հարգելիս, վերջին 12 տարվա ընթացքում ես գրեթե իմ պաշտոնները զբաղեցրել եմ ընտրությունների արդյունքների միջոցով։ Այդ ընտրությունների արդյունքում միշտ էս հարցը քննարկվել է, իմ հայտարարագիրը եւս ուսումնասիրության առարկա է դարձել նաեւ իրավապահ մարմինների կողմից։
Քաղաքապետարանի պաշտոնական արարողություններին ճոխ ծախսեր դարձյալ անելո՞ւ եք։
Հարգելիներս, եթե դուք ձեր տունը հյուր եք ընդունում եւ պետք է պատվով ընդունեք...
Բյուջեի հաշվին չենք ընդունում...
Դա ընտանիքի բյուջեի հաշվին չէ, Երեւանը մեծ տուն է եւ այդ տան բյուջեն է, Ձեր ընտանքիի բյուջենի հաշին նաեւ դուք էլ եք չէ ... Ես երեւանցիների կողմից մեծ տան ղեկավար եմ ընտրված եւ փորձում եմ պատվով բոլորիդ երեսը պարզ ճակատով պահել մեր դրսի հյուրերի, այն քաղաքների հյուրերիի մոտ, ովքեր մեզ համար մրցակից են եւ նաեւ ցանկանում ենք նմանվել այդ քաղաքներին, որ նորմալ ընդունենք ու ճանապարհենք։
«Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում բազմիցս ասել է՝ եթե արդյունավետ ծախսեք Երեւանի բյուջեն, ապա տրանսպորտի բարեկարգման համար եւս ֆինանսական միջոցներ կգտնվեն։
Նման հայտարարություն անողները, եթե մասնագետներ չեն, ես էդքան լուրջ չեմ նայում։
Դուք տրանսպորտի մասնագե՞տ եք, Դուք էլ գյուղատնտեական ակադեմիայում եք սովորել...
Տեսեք, ես կառավարում եմ իրականացնում, ես էլ մենակով չեմ իրականացնում, ամբողջ թիմով, եւ իմ թիմի մեջ պրոֆեսիոնալներ կան, որոնք ոլորտ առ ոլորտ համակարգում են։ Եթե Դուք կառավարման մոդելը չգիտեք, խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել։
Դուք կառավարիչ չեք ծնվել, սովորել եք... Անահիտ Բախշյանն էլ դպրոց է կառավարել եւ լավ հեղինակություն ունի, Ձեզ քննադատում է, Դուք դրանից հետեւություն անո՞ւմ եք։
Խոսքը տնտեսագետների մասին է, եթե բյուջեն ենք հաստատում, տնտեսագետները այն թիմը, որը պատրաստում է տարեկան բյուջեն եւ հստակ ծախսային ու մուտքերի մասերը ներկայացնում են, էդտեղ մասնագետները կարող են արտահայտվել, ոչ թե սիրողականները։











