Մոսկվայում անցկացված հակակոռուպցիոն ակցիայի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է գրեթե 700-ի: Ինչպես հայտնում է «ՕՎԴ-Ինֆոն», ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանության 38 բաժիններ:

Նշենք, որ Հակակոռուպցիոն ակցիան կազմակերպել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին: Նախապես այն պետք է անցկացվեր Սախարովի պողոտայում, որը քաղաքապետարանը թույլ էր տվել, բայց Նավալնին այն տեղափոխել է Տվերսկի: Նա ինքը ձերբակալվել է ակցիայից առաջ՝ տանից դուրս գալիս: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ձերբակալվել են նաեւ մի քանի քաղաքական գործիչներ:

Ավելին՝ ոստիկանությունը մոտ 300 մարդու ձերբակալել է Սանկտ Պետերբուգում անցկացված համանման ակցիայի ընթացքում:

Նշենք, որ բողոքի ակցիաներ են ընթանում Ռուսաստանի մի քանի քաղաքներում եւս, որոնց մասնակիցներին նույնպես ոստիկանները բերման են ենթարկում: