Այսօր՝ հունիսի 14-ին, առավոտյան ժամը 10:00-ից, սկսեց գործել Երեւան - «Զվարթնոց» օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին:
Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ երթուղային ավտոբուսով «Զվարթնոց» օդանավակայան մեկնող առաջին ուղեւորները լրագրողներն ու ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներն էին:
ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ Երեւան - «Զվարթնոց» օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին կազմակերպել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
Ուղեւորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից` գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով եւ օդափոխիչներով։
Փոխադրավարձը մեկ ուղեւորի համար 300 դրամ է։











