Անհրաժեշտ է եռօրյա ժամկետում հաշվել կարկուտի պատճառած վնասը: Այս մասին հունիսի 15-ին՝ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա համապատասխան հանձնարարական տվեց գյուղատնտեսության ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին կարկուտի հետեւանքով տուժել են Արմավիր մարզի գյուղերը:











