Նախատեսված է աշնանաից Հայաստանում սկսել հակակարկտային թնդանոթների տեղակայումը: Հունիսի 15-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով՝ երկրում արդեն կան հակակարտային կայանքներ, բայց դրանցով երկրի ամբողջ տարածքը ծածկելը մեծ ծախս է: Իսկ թնդանոթների գործողության շառավիղը ընդարձակ է, եւ դրանց տեղակայումն ավելի էժան կլինի: «Կարծում եմ՝ 1-2 տարում երկրի ամբողջ տարածքը իրապես կծածկենք»,- հավելեց նախարարը:











