ՆԱՍԱ-ի մասնագետները ցույց են տվել, թե Valkyrie ռոբոտ հումանոիդը ինչպես կարող է քայլել դժվարանցանելի տեղանքով։ Ռոբոտը նախագծված է Լինդոն Ջոնսոնի անվան Տիեզերական կենտրոնի կողմից։

Անցյալ տեսահոլովակներում հումանոիդը կարողանում էր միայն մեկ ոտքի վրա կանգնել ու կատարել այլ հասարակ գործողություններ։

Ռոբոտը մոտ 200 հաղորդիչներ ունի գլխի, ուսերի, փորի ու ոտքերի վրա։ Valkyrie-ն իր երթուղին ծրագրելիս գնահատում է հաղորդիչներով ստացած տեղեկությունները ու փորձում է որոշել քայլելու համար առավել հարմար ու հարթ մակերեսը։ Մշակողները մտադիր են հումանոիդին Մարս ուղարկել։