Շենգավիթի վարչական տարածքում, Կոմիտասի այգում հունիսի 5-ին  դանակահարություն է կատարվել. Երկու երիտասարդ վիճել էին մեկի հետ, կռվի բռնվել, հակառակորդը երկուսին էլ դանակահարել էր: Նրանցից մեկը հիվանդանոց էր տեղափոխվել որովայնի կտրած-ծակած վերքով, մյուսի վնասվածքները ձախ կողաղեղի եւ կրծքավանդակի աջ մասում էին: Նրանց անմիջապես վիրահատել են:

Իրավապահները պարզել են, որ կասկածյալը Նորքի 2-րդ փողոցի բնակիչ Թեմուր Խ.-ն: Երկու օր անց «Արմենիա» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ մի երիտասարդ է դիմել գլխուղեղ ցնցում նախնական ախտորոշմամբ: Նա հայտնել է, որ հունիսի 5-ին Արշակունյաց պողոտայի մոտ գտնվող այգում իրեն ծեծել են: պարզվել է, որ նա հենց Թեմուր Խ.-ն է, որին իրավապահները փնտրում էին:

Նա խոստովանել է արարքը եւ ձերբակալվել. «Եղել է վիճաբանություն, որի ընթացքում իրանք ինձ են խփել, ես էլ դանակով իրանց եմ հարվածել»,-պատմել է նա: