Կապանում հունիսի 12–ին մ.թ.ա. 1–ին հազարամյակի դամբարանադաշտում տեղի ունեցած թալանը բացահայտվեց։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքէջից։ Կապանի պատմամշակութային տարածքում երեք դամբարանի թալանի մեջ կասկածվող Սեւակ Սաֆարյանը, Գագիկ եւ Գուրգեն Ավագյանները բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են ոստիկանության բաժին։
Պարզվել է,որ հափշտակած իրերի մեծ մասը Էրեբունի թանգարանին են հանձնել, իսկ մշակութային մյուս իրերը հայտնաբերվել ու առգրավվել են, քննությունը շարունակվում է։











