Հունիսի 29–ին ոստիկանները Գարեգին Նժդեհի ու Արցախի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել Իշխան Գրիգորյանին, որը հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու կասկածանքով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության կայքէջից։  Ավազակային հարձակումը կատարել է 2014 թվականին, Հրազդանում։ Կատարվում է քննություն։