Երեւանում այսօր՝ հուլիսի 3-ին, մեկնարկում է «Սասնա Ծռեր» զինված խմբի 18 անդամի գործով դատավարությունը:
Ամբաստանյալներին հարազատները դիմավորեցին ծափահարություններով: Ի դեպ, դահլիճն այսօր կիսադատարկ է:
Նիստերն անցկացվելու են արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նշենք, որ վերը նշված դատարանում հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:














