Անձնական հարց է եւ ենթակա չէ բարձրաձայնման: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին Ազգային ժողովում հայտարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն՝ անդրադառնալով որդու չծառայելու հանգամանքին:

«Պաշտպանության նախարարությունն արդեն պարզաբանել է: Դա անձնական հարց է եւ ենթակա չէ բարձրաձայման»,-ասել է Իգնատի Առաքելյանը:

Նա վստահեցրել է, թե իր պաշտոնական դիրքը չի ծառայեցրել որդուն բանակից ազատելուն, քանի որ այդ ժամանակ պաշտոնյա չի եղել: