Վաղ առավոտից Գյումրիի կենտրոնական շուկայի աշխատակիցները փակել են քաղաքապետարանի հարակից ճանապարհը. շուկայի աշխատակիցներն առավոտյան գալով աշխատանքի տեսել են, որ շուկա տանող երկու մուտքն արգելափակված է բետոնե պատնեշներով:

«Ցայգ»-ի փոխանցմամբ, առեւտրականները մթերքով լի ավոտմեքենաներով փակել են ճանապարհը եւ պահանջել Գյումրու քաղաքապետից անհապաղ լուծում տալ իրենց խնդրին: Երկար բողոքելուց հետո առեւտրականները մի կերպ մտել են քաղաքապետարան, որտեղ նրանց հետ խոսել է փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը` խոստանալով անհապախ խնդիրը կարգավորել: Մի քանի րոպեից «Լիանա» տոնավաճառի հարեւանությամբ կառուցված բետոնե պատնեշը հատուկ տեխնիկայի միջոցով հանվել է, ճանապարհն էլ՝ բացվել: Տարածքում սկսվել են քննչական գործողություններ: Թե ով էր փակել ճանապարհն ու ինչ նպատակով, պարզ կդառնա քննությունից հետո: