Իրանում կազմակերպվել է«Թրամփիզմ» անվանումով մրցույթ, որը նվիրված էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է The Independent-ը։

Ցուցահանդեսի լոգոտիպը սպիտակ շրջանակի մեջ կարմիր ֆոնին գրված T տառն էր, որը նացիստական սվաստիկայի ձեւով էր պատկերված։ Նկարների ցուցահանդեսը կտեւի մեկ շաբաթ։

Ներկայացվել են 74 երկրների 1614 իրանցի ու օտարերկրացի նկարիչների աշխատանքները։ Չորս երգիծական նկարների հեղինակները ամերիկացիներ են։ Ամերիկացի նկարիչների երկու աշխատանքները մրցանակի են արժանացել։

Իրանցի նկարիչ Խադի Ասադին առաջին մրցանակն է ստացել ու 1․5 հազար դոլար պարգեւատրություն այն ծաղրանկարի համար, որտեղ Թրամփը պատկերված է դոլարային թղթադրամներից պատրաստված բաճկոնով, փողկապով, որի վրա ամերիկյան դրոշն է տպված ու ջահի պես այրվող մազերով, որով նկարիչն ակնարկում է ամբողջ աշխարհում կրակ բորբոքելը։