Ամերիկացի Ջոուի Չեսթնաթը՝ Ծնոտներ մականունով, նոր ռեկորդ է սահմանել հոթ դոգեր ուտելու առաջնությունում։ 10 րոպեում նա կերել է 72 հոթ դոգ։ Մրցույթն ավանդաբար կազմակերպվում է հուլիսի 4-ին ՝ ԱՄՆ անկախության օրը, Նյու Յորքում։

Այդ հաղթանակն արդեն տասներորդն է 33-ամյա տղամարդու համար։ Անցած տարի մրցույթին Չեսթնաթը հաղթել է ՝ ուտելով 70 հոթ դոգ։

Կանանց շրջանում հաղթող է դարձել 20-ամյա Միկի Սուդոն՝ ուտելով 41 հոթ դոգ։ Նա արդեն չորրորդ տարին հաջորդաբար հաղթող է ճանաչվում։

Որպես մրցանակ հաղթողները 10 հազարական դոլար են ստացել։