ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի եւ Պաշտպանի աշխատակազմի կողմից Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեւան, Ոսկեպար, Կոթի սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքները  տեղայնացվել են ընդհանուր հասանելիություն ունեցող քարտեզի վրա:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Google Earth ծրագրի միջոցով իրականացվել են համապատասխան նշագրումներ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի զինուժի թիրախում հայտնված քաղաքացիական բնակավայրերը, ապրիլ-հունիս ամիսներին գնդակոծված տները, շենք-շինությունները:

Փաստահավաք աշխատանքների արդյունքները ներկայացվել են հայերեն եւ անգլերեն: