«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հորդորում է իշխանության ներկայացուցիչներին միասին դուրս գալ փողոց եւ քաղաքացիների աչքերին նայելով՝ հասկանալ, թե բյուջեն կատարված է, թե ոչ:
«Հիմա կմտածեն, որ փորացավ ունեմ հոծ բազմություն այստեղ տեսնելու, բայց բյուջեի կատարողականի լրջությունն ուղղակի կապված է նրա հետ, թե Կառավարության քանի անդամ է այստեղ ներկա: Սա այն հարցը չէ, որ Կառավարությունը 1/3-րդով պետք է մասնակցի, ես եմ, կարող է ոլորտային հարց ունեմ: ԱԺ-ն սիրահարների այգի չի, որ գանք, սեր խոստովանենք, համբուրվենք, քչփչանք իրար ականջի եւ հաջորդ հանդիպման մասին պայմանավորվելով սիրառատ հայացքով հեռանանք: Այո, պետք է քննադատենք այնքան, որ քննադատությունը տեղ հասնի»,- այսօր՝ հուլիսի 6-ին, 2016թ.-ի բյուջեի կատարման ժամանակ ասաց Գեւորգ Պետրոսյանը:
Պատգամավորի խոսքով, իրենց խմբակցությունն ունի բոլոր հիմքերը՝ դեմ քվեարկելու այս հաշվետվությանը:











