Լեհաստանի առաջին տիկին Ագաթա Կորնհաուսեր- Դուդան անտեսել է արձանագրային հանդիպման ժամանակ տեսախցիկների առաջ իր ձեռքը սեղմելու՝ Դոնալդ Թրամփի փորձը, հայտնում է Lenta-ն։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային ողջունելուց հետո Թրամփը ձեռքը մեկնել է նրա կնոջը։ Սակայն Կորնհաուսեր- Դուդան անցել է նրա կողքով, իսկ հետո բարեւել ԱՄՆ նախագահի կնոջը՝ Մելանիա Թրամփին։