ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանից հետաքրքրվեց՝ արդյոք ընդունում է, որ Հայաստանում կան կուսակցական կողմնորոշում ունեցող հեռուստաընկերություններ: Գագիկ Բունիաթյանը պատգամավորի այս հարցին բացասական պատասխան տվեց:

«Կուսակցական հեռուստաալիք չկա, իսկ, եթե ինչ-որ մի հեռուստատեսություն քաղաքական դիրքորոշումներ ունի, այլ հարց է: Ես գտնում եմ, որ չկա, արտահայտված նմանատիպ երեւույթ: Ենթատեքստը շատ լավ հասկանալով, կարող եմ ասել, որ ժամանակային առումով մեծ առաջընթաց ունենք»,-ասաց նա:

Նշենք, որ Ազգային Ժողովում այս պահին քննարկվում է  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016թ. գործունեությունը: