Իրավապահները հետախուզում են հայտարարել «Սաս» սուպերմարկետից հունիսի 30-ին մոտ 600 հազար դրամ հափշտակելու մեջ մեղադրվող «Երգիչ Վարդանիկ»-ի նկատմամբ:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, անհայտ անձը հունիսի 30-ին Երեւանում գործող սուպերմարկետներից մեկում, դանակով գանձապահի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով,  դրամարկղից  հափշտակել է խոշոր չափի կանխիկ գումար՝ 600 հազար դրամ, ապա՝ դիմել փախուստի: Ոստիկանությունը հրապարակել է կադրեր դեպքի վայրից, մասնավորապես լսվում է, թե ինչպես է երիտասարդը սպառնում գանձապահին:

«Ձեռներդ, ձեռներդ... մատաղ կանեմ, եթե մի հատ ձեն էլավ»,- ասել էր նա գանձապահին:

Ոստիկանները պարզել են, որ հիշյալ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի երեւանցի Վարդան Եղիազարյանը, որը հայտնի է «Երգիչ Վարդանիկ» անունով: Նրան մեղադրանք է առաջադրվել, հայտարարվել է հետախուզում:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: