«Գահերի խաղում» Ջոն Սնոուի դերակատար Քիթ Հարինգթոնը նմանակել է սերիալի մյուս հերոսների փորձերը: Հոլովակը հրապարակվել է YouTube-ի Jimmy Kimmel Live հաղորդման ալիքում:

Մասնավորապես` դերասանը ներկայացրել է այնպիսի հերոսների սեփական ներկայացումը, ինչպիսիք են` Սերսեյ Լանիսթերը, Արիա Սթարքը, Իգրիթը, Հոդորը, Դեյեներիս Թարգարիենը:

Դրանից զատ՝ նա ցուցադրել է Հարրի Փոթերի փորձերի նմանակումը: Երբ Հարինգթոնին ասել են, որ այս հերոսը «Գահերի խաղում» չկա, նա պատասխանել է. «Իսկ ի՞նչ կլիներ, եթե լիներ»: Արդյունքում նրան դիտումից հեռացրել են: