Բրիտանական Կոլումբիան հրի մեջ է, հազարավոր մարդիկ են տարհանվել։ Մոտ 14 հազար մարդ ստիպված է եղել տարհանվել Կանադայի արեւմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգում։ Այստեղ անտառային հրդեհներ են բռնկվել։ Ամբողջ նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել, փոխանցում է NTDTV-ն։

Կրակը տարածվել է Ուիլյամ Լեյք քաղաքից մինչեւ Փրինսթոն։ Գրանցվել է հրդեհի 220 օջախ։

Շատերը տարհանվել են Կամլուպս քաղաք՝ Վանկուվերից 250 կմ հեռավորության վրա։ Այստեղ ժամանակավոր կենտրոն է կազմակերպվել։ Կա նաեւ տարհանված ընտանի կենդանիների համար կենտրոն։

Կրակի տարածմանը նպաստում է շոգ երաշտային եղանակը։

Հրդեհները մարում են այդ թվում օդից։ Հարեւան նահանգները նույնպես օգնում են։

Տուժածների ու զոհերի մասին հաղորդագրություններ չեն ստացվել։ Միաժամանակ կանադական լրատվամիջոցների տվյալներով հրկիզվել են մի քանի բնակելի տներ, իսկ որոշ ագարակատերեր ստիպված են եղել ճակատագրի քմահաճույքին թողնել իրենց անասուններին։