ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահի կնոջը՝ Բրիջիթ Մակրոնին հաճոյախոսությունների հեղեղ է ուղղել։
AP–ն հայտնում է, որ Փարիզ ժամանելով ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները՝ իրենց տիկնանց հետ զրուցել են Հաշմանդամների տուն այցելելուց հետո։ Թրամփը շրջվել է Բրիջիթ Մակրոնի կողմը եւ նշել, որ նա հիանալի տեսք ունի։ Այնուհետեւ իր դիտարկումներն է հայտնել նրա ամուսնուն, ապա կրկին Բրիջիթին դիմելով՝ ասել է. «Գեղեցկուհի»։
Բրիջիթ Մակրոնը, որն իր ամուսնու նախկին ուսուցչուհին է, համաշխարհային ուշադրության կենտրոնում է հայտնվել իրենց տարիքային տարբերության պատճառով։ Բրիջիթն ամուսնուց մեծ է գրեթե 25 տարով։ Փաստացի տարիքային նման տարբերություն կա նաեւ Դոնալդ եւ Մելանյա Թրամփների միջեւ։











