Լուսանկարիչ Ջեյմեն Հադսոնը Հարավային Ավստրալիայում արտասովոր տեսարանի ականատես է դարձել՝ կետն ու դելֆինները համատեղ ժամանակ էին անցկացնում՝ լողում ու խաղում իրար հետ, հայտնում է  Nat-geo-ն։

Մեկնաբանելով տեսագրությունը, փորձագետները համաձայնել են լուսանկարչի եզրակացությունների հետ՝ կետն իրոք խաղում է դելֆինների հետ։ Տարբեր տեսակների կենդանիների նման վարքագիծը թեկուզ ոչ եզակի , բայցեւայնպես հազվադեպ երեւույթ է։