«Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների մահվան տարելիցի առնչությամբ ՊՊԾ գնդի տարածքում այսօր՝ հուլիսի 17-ին, կայացել է հիշատակի միջոցառում։

Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Հանրապետական խմբակցության պատգամավորները։ Նրանք ոստիկանապետի հետ միասին ծաղիկներ դրեցին զոհված ոստիկանների հիշատակին ՊՊԾ գնդի մուտքի մոտ տեղադրված հուշատախտակին։ Այդ հատվածում տեղադրվել էր նաեւ հուշաքար։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ պատճառաբանելով, թե «այդ օրը չէ»։