Հաջորդ անգամ Սյունիք այցելության ժամանակ պետք է որակապես այլ պատկեր տեսնենք: Այս մասին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով համայնքների օպտիմալ կառաբվարման խնդիրներին:

«Այլ թվեր են լինելու, համայնքապետերը տեղերում ակտիվացնում են իրենց ժողովրդին, ավագանիներին հրավիրում են, նոր ծրագրերի թեմաները քննարկում են, բյուջեն վերանայում են, համապատասխան դրույթները դնում են, որ տարածքներդ այսպես պետք է անես: Նենց չի, որ ամեն մեկը ոնց ուզենա, իր զաբոռը ներկի, կա կանոն համայնքում, էդ կանոնով է լինելու: Նյու Յորքում, Վաշինգթոնում տենց ա, սեփական տան դիմացը ձյուն մաքրել-չմաքրելն իր խնդիրն է, բայց եթե չի մաքրում, տեղական իշխանությունը, անկախ նրանից՝ ինքը ՑՌՈՒ-ից ա, Կոնգրեսից ա, բիզնեսմեն ա, տույժ ու տուգանք է դնում: Մարդը, մեկ է, դուրս է գալու իր տան դիմացի ձյունը մաքրի, եթե դրան գումարեք ձեր ռեսուրսները, փողերը բյուջեն, բիզնեսի հնարավորությունը, խանութի լավ կամ վատ լինելը, որակ եք փոխելու: Երեք ամսվա մեջ չեք ճանաչելու ձեր համայնքը»,-ընդգծեց նա: