«Աստղիկ» բուժկենտրոնի շտապ օգնության ծառայությունը օգոստոի 1-ին ժամը մոտ 12-ին ահազանգ է ստացել Աշտարակ 1-ից։ Աշտարակ են ուղարկվել երկու բրիգադներ, որոնք գնահատել են վիրավորների վիճակը Աշտարակ ԲԿ-ում ու նրանցից երեքին տեղափոխել «Աստղիկ» ։ Այս մասին լրագրողներին պատմել է «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը։

Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անահիկ Հախեյանի խոսքով, իրենց մոտ ընդունվել են Թոսուն ու Խդր Սմոյանները ու Ֆայզու Օզմանյանը։ Թոսուն Սմոյանը թիակի բերոկային վիրավորում ուներ, կողը վնասել էր թոքը, նրան վիրահատել են։ Վիրահատությունը հաջող է անցել։ Ֆայզու Օզմանյանի մոտ թոքի վիրավորում էր, նրան դրենաժ են արել։ Խդր Սմոյանի մոտ անրակի կոտրվածք էր։

Երեքն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը կայուն ծանր է, բայց կյանքի համար վտանգ չկա։