Համացանցում հայտնվել է տեսագրություն Մոսկվայի շրջանային դատարանում փոխհրաձգության վայրից, որի հետեւանքով սպանվել են «ԳՏԱ հանցախմբի» գործով երեք ամբաստանյալներ, հայտնում է Lenta.-ն։

Կադրերում երեւում են հատակին պառկած սպանված հանցագործները ու տուժած իրավապահը։ «Դու ողջ ես, չէ՞»,-հարցնում են տղամարդուն ականատեսները։ Նրանք նաեւ հետաքրքրվում են մեղադրյալների վիճակով։

«ԳՏԱ հանցախմբի» գործով հինգ կալանավորվածները փորձել են փախուստի դիմել ու վերելակում հարձակվել են իրենց ուղեկցող անվտանգության աշխատակիցների վրա՝ նրանցից խլել են զենք ու հրաձգություն սկսել։ Երեք հանցագործները սպանվել են, երկուսը՝ վիրավորվել։ Տուժել են նաեւ Ռոսգվարդիայի մեկ աշխատակից ու երկու ոստիկան։