Հինգ ժամ տեւած մարման աշխատանքների արդյունքում փրկարարներին վերջապես հաջողվել է մարել Ալավերդի-Ախթալա ճանապարհին գտնվող նախկին շրջկոպի պահեստներում բռնկված հրդեհը:
Լոռիում NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ այրվել է շուրջ 3-4 հեկտար խոտածածկ տարածք եւ մոտ 90 մետր երկարությամբ ու 20 մետր լայնությամբ պահեստներ, որոնք այժմ մասնավոր սեփականություն են:
Փրկարարների ջանքերով հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը հարակից տարածքներ, որտեղ գտնվում են ոչ միայն առանձնատներ, այլեւ կարեւոր ենթակառուցվածքներ:
Սեփականատիրոջ կրած վնասի չափը դեռեւս հստակ չէ, այն այժմ հաշվարկվում է:
Նախնական վարկածով՝ կրակը տարածվել է մոտակայքում գտնվող մոշի չորացած թփերից։











