Ոստիկանությունը որոնում է երկու ամիս առաջ Երեւանի տներից մեկից գողություն կատարած տղամարդուն:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ հունիսի 1-ին Երեւանի բնակիչներից մեկը հաղորդում է տվել, որ նախորդ օրը իր բնակարանի համար կահույք պատրաստելու նպատակով իր տուն եկած կահույքագործը՝ Արկադին, ներքնակի տակից 680 հազար դրամ է գողացել:
Ոստիկանությունը հորդորում է տեսանյութում պատկերված անձին ճանաչողներին դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (010) 23-02-02 կամ (010) 27-02-02:











