Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՄիԳ-29 կործանիչով չվերթ է իրականացրել, հաղորդում է LIGA.net-ը: Պորոշենկոն տակտիկական ավիացիայի 40-րդ բրիգադի ՄիԳ-29 կործանիչով չվերթն իրականացրել է որպես երկրորդ օդաչու, Վասիլկով քաղաքի օդանավակայանից մինչեւ Գավրիշովկա գյուղի ռազմական օդանավակայան:
Վայրէջքից հետո նա ռազմական օդաչուներին շնորհավորել է Ուկրաինայի Զինված ուժերի Օդուժի օրվա կապակցությամբ, նրանց պարգեւներ եւ շքանշաններ հանձնել:











