Անհրաժեշտ է կանխել պետական անշարժ գույքի վարձակալման հետ կապված մեքենայությունները։ Այս մասին օգոտսոտսի 10-ին կայացած կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա խոսքով՝ դեպքեր են գրանցվել, երբ օբյեկտը վարձակալության են հանձնել նվազագույն շուկայական արժեքից ցածր գնով։ Մի շարք այլ դեպքերում անշարժ գույքը ձեւականորեն ցածր գնով վարձակալության են հանձնել, հետո այն վերահանձնվել է ավելի բարձր գներով։ Իսկ պատասխանատու մարմինները չեն ստուգել, թե ինչպիսի՞ ներդրումային ծրագրով են ներդրողներն անշարժ գույք վարձակալում։ Կարապետյանը նշեց, որ վարձակալությունից գանձարան թերագանձման պատճառներից մեկը անշարժ գույքի կադաստրային եւ շուկայական արժեքի անհամապատասխանությունն է։
Դրա հետ կապված՝ նա հանձնարարեց պետական գույքի կառավարման հանձնաժողովի նախագահ Արման Սահակյանին, ինչպես նաեւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին մեկ ամսում քննարկել եւ ներկայացնել վարձակալության հանձնելու նոր կարգը՝ նշված խախտումները չեզոքացնելու նպատակով։











