Հայաստանի հյուսիսում գյուղացիներն իրենց անասունների մոտ կասկածում են դաբաղ, բայց Գյուղնախի մասնագետներն այդ տվյալները դեռ չեն հաստատել։ Այս մասին օգոստոսի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Նրա խոսքով, մասնագետներն ուսումնասիրում են իրավիճակը, անալիզի նմուշներ վերցնում։ Եզրակացությունները դեռ պատրաստ չեն։ Բայց անասունների սատկելու դեպքեր դեռ չեն եղել։
Նախարար․ Հայաստանի հյուսիսի գյուղացիները կասկածում են դաբաղ, բայց մենք դեռ չենք հաստատել
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն











