Մեծ Բրիտանիայի արեւելյան ափին, Նորֆոլք կոմսությունում հայտնաբերվել են երկու հսկայական պլաստիկ խողովակներ, հայտնում է Euronews-ը։
Խողովակների երկարության մասին տարբեր տեղեկություններ են հնչում՝ 100-ից մինչեւ 500 մետր։ Իշխանությունները հայտնել են, որ այդ խողովակները նախատեսված են Ալժիրում խոշոր նախագծի համար, իսկ ծովում դրանք հայտնվել են այն բանից հետո, երբ փոխադրման ժամանակ անջատվել են հիմնական բեռից։
Խողովակները մարդկանց համար վտանգ չեն ներկայացնում։ Շուտով այդ սարքավորումները նորից կուղարկվեն արտադրողի մոտ՝ Նորվեգիա։











