Տեսախցիկները ֆիքսել են Երեւանում մեքենան փախցնելու պահը:

Ըստ ոստիկանության՝ օգոստոսի 10-ին տաքսու վարորդը հաղորդում է ներկայացրել, որ վաղ առավոտյան իր մեքենան փախցրել են Հրազդանի կիրճից: Ավտոմեքենան փախցնողի դեմքը ֆիքսել է տեսախցիկը:

Ոստիկանությունը խնդրում է տեսանյութում պատկերված անձի վերաբերյալ տեղեկատվություն իմացողներին դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: