Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի սպորտդպրոցի վերանորոգման հարցն այսօր հունից հանեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին։
«Այդ նույն հարցը երևի 7-րդ անգամ եք տալիս։ Ամեն ինչ իր հունով գնում է»,-ասաց նա ու հավելեց. «Դուք երբեւէ տեսե՞լ եք այդ դահլիճը, դա մի տարվա մեջ վերանորոգվող դահլի՞ճ է»։
Նախարարը հայտարարեց, թե այդ դահլիճը ենթակա չէ վերանորոգման, պետք է նորը կառուցվի. «Որեւէ մեկը չի կարող տեխնիկապես վստահություն տա, որ այդ ամենը դիմանա նոր կառույցներին»։
Ըստ Ռոստոմյանի՝ դա արվելու է ՀԱՕԿ նախագահի կողմից։ Հարցը՝ թե ե՞րբ է արվելու, նա հստակ պատասխան չտվեց:











