Լոնդոնի արեւելքում կողոպտիչները ոսկերչական խանութ են մտել պատի մեջ բացված անցքով եւ գողացել են 1,8 մլն ֆունտի (2,3 մլն դոլարի) ոսկե եւ ադամանդե զարդեր։ Այդ մասին հայտնում է LBC ռադիոկայանը։
Ռադիոկայանի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել դեռ հուլիսի 10-ին դրան մասնակցել են ութ մարդ, որոնցից երեքը մուրճի եւ լինգի օգնությամբ անցք են բացել եւ մտել ներս, մյուսները մնացել են դրսում։ Կողոպտիչները մոտ երեք ժամ մնացել են խանութում, ապա լքել տարածքը։
Առայժմ կասկածյալներին չեն գտել, հետաքննությունը շարունակվում է։











