Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեսախցիկն արձանագրել է բանկոմատից հափշտակություն կատարելու փորձը։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։
Տեսանյութում երեւում է երիտասարդի դեմքը, որը մոտենում է եւ հատուկ սարքի միջոցով փորձում գումար հանել։ Ոստիկանությունը հորդորում է երիտասարդի մասին տվյալներ ունեցողներին դիմել ոստիկանության մոտակա բաժին։











