ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման տրանսսեքսուալ է: Այս մասին Info Wars («Տեղեկատվական պատերազմներ») շոուի եթերում հայտարարել է ամերիկյան ուլտրաաջ հաղորդավար Ալեքս Ջոնսը: Տեսագրությունը հրապարակվել է YouTube-ի նրա ալիքում:
Լրագրողի խոսքով՝ այս տեսության անհերքելի ապացույցներ կան: Հաղորդման ընթացքում նա տեսանյութ եւ լուսանկարներ է հրապարակել, որոնցում, օրինակ, Բարաք Օբամայի տիկնոջ զգեստի կամ տաբատի վրա ելունդ է նկատվում: Բացի այդ՝ Ջոնսը երկու տեսանյութ է ներկայացրել, որոնցում ԱՄՆ նախկին նախագահն իր կնոջ մասին խոսելիս Մայքլ է ասում, իսկ հետո շտկում՝ ասելով Միշել, գրում է Lenta-ն:
Միշել Օբամայի սեռական պատկանելությունը քննարկում են 2009 թվականին նրա ամուսնու՝ նախագահ ընտրվելուց հետո: Համացանցում հաճախ էին ուշադրություն դարձնում նախկին առաջին տիկնոջ կազմվածքին, մարմնի տարբեր մասերին, օրինակ՝ ձեռքերին եւ ականջներին, ինչպես նաեւ հագուստի վրայի տարբեր ելունդներին: Ինքը՝ Օբաման, հայտնի է ԼԳԲՏ հանրությանն աջակցությամբ. նրա նախագահության տարիներին երկրում վերջնականապես օրինականացվեցին նույնասեռականների ամուսնությունները:











