Ճանապարհային ոստիկանության տեսուչները կասկածվում են կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, օգոստոսի 27-ին քաղաքացին դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ օրեր առաջ ճանապարհային ոստիկանության տեսուչներն իրեն կանգնեցրել են եւ վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց պահանջել եւ ստացել գումար: Ոստիկանությունը պարզել է, որ այդ ՃՈ աշխատակիցներն են մայոր Նշան Թադեւոսյանն ու Արթուր Մարտիկյանը:

Նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: