Ժամը 21.00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 1 ավտոսանդուղք եւ 13 մարտական հաշվարկ՝ 113 փրկարար ծառայողով (ֆոտոռեպորտաժ):
Դեպքի վայրում են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման 1 եւ օպերատիվ 2 խումբ:
Հրդեհի վայր է մեկնել նաեւ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1 մարտական հաշվարկ՝ լուսավորություն ապահովող հատուկ սարքավորումներով:
Հրդեհի օջախն ամբողջությամբ հրշեջ-փրկարարների հսկողության տակ է: Տեղում իրականացվում է հերթապահություն:
Հիշեցնում ենք, որ այրվող նյութի քիմիական հատկությունները բացառում են պայթյունը: Այրման արգասիքները (ջուր եւ ածխաթթու գազ) նույնպես վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար:











