Անցած օրերին Սոչին պատուհասել է բնության երեւույթների շարքը. Սեւ ծովի վրա, Սոչիի ափին մոտ մի քանի պտտահողմ է գրանցվել, ճանապարհներին սելավ է լցվել, իսկ լեռներում նույնիսկ ձյուն է տեղացել, փոխանցում է RG-ն:
Ինչպես հայտնել են Սոչիի վարչակազմի քաղաքացիական պաշտպանության եւ բնակչության պաշտպանվածության վարչությունից, գրեթե 1,5 տասնյակ պտտահողմ է առաջացել: Բարեբախտաբար, դրանք բոլորը ծովում են եղել, ոչ մեկը ցամաք չի հասել:
Իսկ ՌԴ ԱԻՆ-ի Հարավային տարածաշրջանային որոնողափրկարարական ջոկատի մամուլի ծառայության տվյալներով՝ քաղաքի լեռնային ճանապարհներին սելավի շարք է գրանցվել: Ըստ որում՝ դրանցից մեկի հետեւանքով փրկարարները ստիպված էին 18 մարդու տարհանել:
Երեքշաբթի երեկոյան տեղի լեռներում ավելի քան 2 մետր շերտով ձյուն է տեղացել: Ականատեսների խոսքով՝ նախ խոշոր կարկուտ է տեղացել, որից հետո հողը ձյունով է ծածկվել: Մասնագետները խոստովանում են, որ ամռան վերջի համար նման եղանակը հանգստավայրին հատուկ չէ:











