Կանեփ-կակաչ 2017 համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների անցկացման ընթացքում օգոստոսի 7-31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության  տարածքում ոչնչացվել է 77 տոննա 751,5 կգ կանեփ ու 59 կգ կանաչի վայրի աճած զանգված։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքէջից։

Ըստ ոստիկանության, տնամերձ 24 հողամասից 81 կգ կանեփի 2 հազար 254 բույս է հայտնաբերվել։  Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից  առգրավվել է 822,71 գր մարիխուանա, 0,5 գր կրիստալ, 4 գր դեզոմորֆին, 0,39 գ․ սփայս, 13 հոգեմետ դեղահաբ, 82 կակաչի գլխիկ, 49,3 գ․ կոկաին, 3 մգ մետադոզ եւ այլն։

Բացատրական աշխաանքների արդյունքում կամովին հայտնաբերվել ու հանձնվել է 29 նռնակ, 28 հրազեն,  տարբեր տրամաչափի 3800 փամփուշտ, մեկ գնդացիր, երկու նռնականետ, 5 հրապայթուցիչ 12 պայթուցիչ։ Այս ժամանակահատվածում հայտնաբերվել է 103 հետախուզվող։